Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պատմական հայրենիքը իրականից չտարբերակող հայեր են պետք Հայաստանին

Պատմական հայրենիքը իրականից չտարբերակող հայեր են պետք Հայաստանին
18.11.2024 | 09:52

Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ամեն րոպե ու ամեն պահ կարող է արժեհամակարգ փոխվել: Մեր կողքին ապրում են աշխարհի ամենահայրենասեր ու ամենադավաճան մարդիկ, ամենակիրթ ու ամենատգետ, ամենաազնիվ ու ամենաանարդար մարդիկ։ Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ ճշմարտությունն ու սուտը հաճախ խառնվում են իրար, որտեղ արժեքները կորցնում են իրենց ամրությունը, իսկ գաղափարները դառնում են գործիք։ Այս հակասությունների մեջ մենք ստիպված ենք ընտրել՝ ինչի կողքին կանգնել, ինչին հավատալ և ինչի համար պայքարել։

Հիմա, ավելի քան երբևէ, մենք պետք է լինենք սկզբունքային, քանզի արժեքները չեն փոխվում օրվա հետ, դրանք ամուր են միայն այն ժամանակ, երբ մենք ենք ամուր դրանց մեջ։

Եվ ո՞վ է ասել, որ քաղաքականությունը բարոյականություն չի ճանաչում: Քաղաքականությանը սկզբունքային, ամուր, խիզախ ու բարոյական մարդիկ են պետք: Պետականաստեղծ ու հայրենապաշտ, հայրենիքի համար ապրող ու պատմական հայրենիքը իրականից չտարբերող հայեր են պետք Հայաստանին:

Քնարիկ Սահակյան

Դիտվել է՝ 2795

Մեկնաբանություններ